Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հուլիսի 27-ին «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնն անցկացվելու է Գյումրիում

12.07.2024

 Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը մարզային ու քաղաքային իշխանությունների հետ այսօր հյուրընկալել է հուլիսի 27-ին Գյումրիում կայանալիք «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնի կազմակերպիչներին, Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանին և գլխավոր պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հանրային հեռուստաընկերության համագործակցությամբ իրականացվող միջոցառման կազմակերպչական աշխատանքներին առնչվող հարցեր, մասնավորապես, անդրադարձ է կատարվել կայանատեղիների, միջոցառման մասնակիցների անվտանգության, տեղափոխման, գիշերակացի և սնունդի հետ կապված խնդիրների լուծմանը։
Մարզպետը ողջունել է հյուրերին, խոսել փառատոնի կարևորության մասին.«Անչափ ուրախ եմ, որ նման մեծամասշտաբ միջոցառումն այս տարի անցկացվելու է մեր մարզում։ Մշակույթով շնչող Գյումրու համար այն իրական տոն կդառնա։ Շիրակը մշակութային մեծ ժառանգություն ունի, ինչն էլ հնարավորություն կտա փառատոնի մասնակիցներին գեղեցիկ երաժշտական կատարումներ լսելուց զատ, այցելել մարզի պատմամշակութային, վայրեր, թանգարաններ։ Շիրակի մարզպետի աշխատակազմը, լիազորությունների շրջանակներում կանի հնարավոր ամեն ինչ օրը լիարժեք տոն դարձնելու համար»։
Հովհաննես Մովսիսյանը շնորհակալություն է հայտնել մարզպետին ջերմ ընդունելության համար, որից հետո միջոցառման կազմակերպչական հարցերին վերաբերող քննարկում է ծավալվել։
Նշենք, որ երկրորդ տարին անցկացվող «Ֆստիվառը» ընդլայնել է աշխարհագրությունը, օգոստոսի 10-ին այն հյուրընկալվելու է Իջևանում, 24-ին՝ Եղեգնաձորում։
Տեղի տնտեսվարողներին տրամադրվելու են հարթակներ՝ արտադրանքը և ծառայությունները ներկայացնելու, դրանք ճանաչելի դարձնելու նպատակով։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 22:51:20