Նորություններ
Շիրակի մարզպետի աշխատակազմի պատասխանատուները եռօրյա աշխատանքային այցով եղել են Վրաստանում
15.07.2024
Միգրացիայի ներուժի խթանում սոցիալ-տնտեսական զարգացման համար Հայաստանում և Վրաստանում» ծրագրի շրջանակներում ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմի Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ Արամ Անտոնյանը և Զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Կարեն Բադիշյանը եռօրյա աշխատանքային այցով գտնվել են Վրաստանում։
Այցելության նպատակը փորձի փոխանակման աշխատաժողովին մասնակցելն է եղել։
Այցի շրջանակներում Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) և Հայաստանի պետական կառավարման մարմինների պատվիրակություններին հյուրընկալել է Կախեթիի մարզպետի առաջին տեղակալ Պլատոն Կալմախելիձեն։
Թելավիում կայացած հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են վերադարձած միգրանտների վերաինտեգրման խնդիրները և այդ ուղղությամբ Վրաստանում կատարված աշխատանքները։
Նշենք, որ միգրացիայի երևույթը շարունակում է ազդել վերադարձի երկրների սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա՝ ներկայացնելով ինչպես հնարավորություններ, այնպես էլ մարտահրավերներ: Կարևոր կողմը վերադարձած միգրանտների կայուն վերաինտեգրումն է հայրենի համայնքներում:
Աշխատանքային այցի շրջանակներում հուլիսի 12-ին Թբիլիսիում կայացել է «Կայուն վերաինտեգրման տարածաշրջանային աշխատաժողովը», որի նպատակ է եղել հարթակ տրամադրել շահագրգիռ կողմերին փորձի փոխանակման, լավագույն փորձը բացահայտելու և համագործակցությունը խթանելու համար: