Նորություններ
Աշխատանքային այցով Շիրակի մարզում էր ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալը
16.07.2024
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր աշխատակազմի պատասխանատուների, Ախուրյան և Անի համայնքների ղեկավարների հետ հյուրընկալել է աշխատանքային այցով Շիրակի մարզում գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանին և նախարարության պատասխանատուներին։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել գյուղատնտեսության ոլորտին, մասնավորապես՝ պետական օժանդակության ծրագրերին, «Գյումրիի սելեկցիոն կայանի» գործունեությանն առնչվող հարցերի։ Մուշեղ Մուրադյանը ողջունել է նախարարի տեղակալին, կարևորել նման հանդիպումները, որի արդյունքում հնարավոր կլինի վեր հանել ոլորտի հիմնահարցերը և գտնել լուծման ուղիներ․ «Ուրախ եմ հյուրընկալելու և քննարկելու մարզին առնչվող հարցեր, քանի որ այսօրինակ հանդիպումների և քննարկումների արդյունքում կկարողանանք խնդիրները ոչ միայն արձանագրել, այլև առաջնահերթությունները մատնանշել և համատեղ ջանքերով առաջ քայլելով դրանք լուծել»։
Հանդիպման ընթացքում քննարկվել են կաթի վերամշակման, տավարաբուծության, ոչխարաբուծության, «Փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի կառուցմանն առնչվող հարցեր։