Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետը «Գյումրիի սելեկցիոն կայանում» ներկա է գտնվել աշխատաժողովի

16.07.2024

  Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատանքային այցով Շիրակի մարզում գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանի, աշխատակազմի պատասխանատուների, Անի և Ախուրյան համայնքների ղեկավարների հետ «Գյումրիի սելեկցիոն կայանում» ներկա է գտնվել «Խոշոր եղջերավոր կենդանիների մթերատվության բարձրացման» թեմայով աշխատաժողովին։
Մուշեղ Մուրադյանը ողջունել է ներկաներին, խոսել կայանի կարևոր նշանակության մասին ինչպես Շիրակի մարզում, այնպես էլ ՀՀ ողջ տարածքում․«Ցանկացած աշխատանք, նախաձեռնություն իրականացնելիս անչափ կարևոր է ռիսկերը նվազագույնի հասցնելը և վստահությունը։ Սելեկցիոն կայանի զարգացումը և որակյալ արտադրանք ունենալը կարևոր նշանակություն ունի բոլորիս համար։ Բազմիցս հանդիպումներ եմ ունեցել կայանի տնօրինության հետ։ Այստեղ արդեն տեսնում ենք որոշակի դրական տեղաշարժ և թիմային աշխատանք։ Վստահ եմ՝ համատեղ աշխատանքի արդյունքում կայանը կկարողանա վերականգնել իր վաղեմի անունն ու համբավը և ՀՀ-ում որպես միակ գիտական կազմակերպություն՝ ծառայել իր նպատակին։ Շիրակի մարզպետի աշխատակազմը և համայնքապետարանները լիազորությունների սահմաններում պատրաստ են աջակցելու ձեզ»։
Աշխատաժողովի ընթացքում ներկայացվել են ՀՀ-ում անասնաբուծության ոլորտի զարգացման ծրագրի նախագիծը, ինչպես նաև խոշոր եղջերավոր կենդանիների մթերատվության բարձրացման ծրագրի իրականացման հնարավորությունները։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-26 23:18:36