Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետի աշխատակազմի պատասխանատուներն այցելել է Գյումրու «Զանգակ» մանկապարտեզ

16.07.2024

 Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հանձնարարությամբ մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր այցելել է Գյումրու «Զանգակ» մանկապարտեզ, հետևել շինաշխատանքների ընթացքին։
Պատասխանատուները շրջել և ծանոթացել են իրականացված աշխատանքներին, հավաստիացել, արդյոք վերացվել են նախորդ այցի ընթացքում արձանագրված բոլոր թերացումներն ու խնդիրները, որոնց վերացման համար տրվել էին հանձնարարականներ։
«Զանգակ» մանկապարտեզի շինարարական աշխատանքներն իրականացվել են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ, նախատեսված է 75 երեխայի համար, շենքը երկհարկանի է, բոլոր հարմարություններով։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 207 մլն 998 հազար դրամ։ Աշխատանքները գրեթե ավարտված են, անհրաժեշտ է կատարել բակի բարեկարգում և որոշ ներքին հարդարման աշխատանքներ։


Աշխատակազմի պատասխանատուները հետևել են նաև Վահրամաբերդից Մարմաշենի վանական համալիր տանող ավտոճանապարհի նորոգման և համալիրի տարածքի բարեկարգման աշխատանքների ընթացքին։
Մարմաշենը Շիրակի մարզի ամենահայտնի զբոսաշրջային ուղղություններից մեկն է։ Զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ՝ մոտ 664 միլիոն դրամի շրջանակներում։
Շինարարի հետ զրույցում Աննա Մարտիկյանը նշել է, որ մարզպետի անմիջական հանձնարարականն է անել հնարավորն անգամ ամենափոքր խնդիր չունենալու համար, անընդունելի կհամարվեն բոլոր այն ծրագրերը, որոնցում առկա են թերացումներ։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 22:51:20