Նորություններ
Մշտադիտարկման աշխատանքային խումբը Շիրակի մարզպետի հանձնարարականով եղել է Աշոցք համայնքում
17.07.2024
Մշտադիտարկման աշխատանքային խումբը Շիրակի մարզպետի հանձնարարականով եղել է Աշոցք համայնքում։
Մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանի, համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանի հետ աշխատանքային խումբը հետևել է Մ-1, Երևան - Գյումրի - Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Աշոցքից մինչև Բավրա ընկած 11.5 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին, որի համար պետական բյուջեից նախատեսվել է 2 մլրդ 325 մլն դրամ։
Մարզպետի տեղակալը շինարարների հետ զրույցում ընդգծել է, որ ամեն ինչ պետք է արվի շինարարության որակն ապահովելու համար՝ փոխանցելով մարզպետի հանձնարարականը՝ զերծ մնալ թերացումներից ու աշխատանքների անհարկի ձգձգումներից։