Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը տեսակցել է օրերս վթարի ենթարկված Շիրակի մարզի երկու զորացրված զինծառայողներին

18.07.2024

  Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր այցելել է Մուրացանի զինվորական հոսպիտալ, որտեղ բուժում են ստանում օրերս վթարի ենթարկված Շիրակի մարզի երկու զորացրված զինծառայողները։


Շիրակի մարզպետը հանդիպել է հոսպիտալում բուժում ստացող զինծառայողներին, ծանոթացել նրանց առողջական վիճակին, խոսել բժիշկների հետ, շուտափույթ ապաքինում և բարի տունդարձ մաղթել տղաներին։


Ազատանի բնակիչ Ռաֆիկ Ոսկանյանը և Ախուրյանի բնակիչ Ազատ Առաքելյանը հուլիսի 11-ին Երևան-Մեղրի ճանապարհի 175 կմ հատվածում՝ Գորայք բնակավայրի մոտ, քաղաքացիական ավտոմեքենայով վթարի էին ենթարկվել։
Նշենք, որ շիրակցի մեկ զինծառայող էլ վթարի օրը տեղում համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո վերադարձել է տուն։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-26 23:18:36