Տպել
Նորություններ
ՇԻՐԱԿՑԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆՆԵՐԸ
20.07.2024
2024 թվականի հուլիսի 26-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կմեկնարկեն ամառային 33-րդ օլիմպիական խաղերը։
- Ամենահեղինակավոր այս մարզական միջոցառմանը Հայաստանը ներկայացնող օլիմպիական հավաքականի թիմի կազմում ընդգրկված 15 մարզիկներից 5-ը Շիրակի մարզից են։
- ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ՝ հունահռոմեական ըմբշամարտ, 97 կգ քաշային կարգ,Օլիմպիական խաղերի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի չեմպիոն, Եվրոպական խաղերի չեմպիոն, Եվրոպայի յոթակի չեմպիոն։
- ՎԱՐԱԶԴԱՏ ԼԱԼԱՅԱՆ՝ ծանրամարտ, գերծանր` 109կգ + քաշային կարգ,Եվրոպայի չեմպիոն, աշխարհի փոխչեմպիոն, աշխարհի գավաթի առաջնության հաղթող։
- ԴԱՎԻԹ ՉԱԼՈՅԱՆ՝ բռնցքամարտ, գերծանր՝ 92կգ+ քաշային կարգ,աշխարհի փոխչեմպիոն, աշխարհի բանակայինների առաջնության բրոնզե մրցանակակիր։
- ԳԱՐԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ՝ ծանրամարտ, 102 կգ քաշային կարգ,Եվրոպայի չեմպիոն, աշխարհի գավաթի առաջնության արծաթե մրցանակակիր։
- ԵՐՎԱՆԴ ՄԿՐՏՉՅԱՆ՝ աթլետիկա, վազորդ, Եվրոպայի փոքր երկրների առաջնության հաղթող, համաշխարհային ունիվերսիադայի մրցանակակիր։
- Օգոստոսի 28-ից էլ Փարիզում անցկացվող ամառային պարալիմպիկ խաղերի պարածանրամարտի մրցումներում Հայաստանը կներկայացնի գյումրեցի 61 կգ քաշային կարգային մարզուհի՝ աշխարհի գավաթի առաջնության հաղթող ԳՐԵՏԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ։
- Հուսանք, որ Փարիզում շիրակցի մարզիկները հաջող մրցելույթներ կունենենան և հայրենիք կվերադառնան նվաճած մեդալներով։