Նորություններ
Շիրակի մարզում գործող հարգելի՛ տնտեսվարողներ
20.07.2024
Շիրակի մարզում գործող հարգելի՛ տնտեսվարողներ,
Հուլիսի 27-ին Գյումրիում կայանալիք «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի շրջանակում գործելու է տեղական արտադրանքի տոնավաճառ: Մարզի փոքր ու միջին տնտեսվարողներին անվճար տրամադրվելու են վրաններ, որտեղ վերջիններս կարող են ներկայացնել իրենց ապրանքներն ու ծառայությունները և վաճառք իրականացնել:
Տոնավաճառին մասնակցելու համար հարկավոր է hayt@1tv.am հասցեին ուղարկել ձեր կազմակերպության անունը, հեռախոսահամարը և գործունեության ոլորտը:
Դիմելու վերջնաժամկետը հուլիսի 22-ն է: