Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Այսօր Մինաս Ավետիսյանի ծննդյան օրն է

20.07.2024


Այսօր Մինաս Ավետիսյանի ծննդյան օրն է։

Մեծանուն նկարչի 96-ամյակի առթիվ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների, հյուրերի հետ այցելել է Մինաս Ավետիսյանի տուն- թանգարան։ Նկարչի որդու` թանգարանի վարիչ Արման Ավետիսյանի ուղեկցությամբ, մարզպետը շրջել է թանգարանի ցուցասրահներում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին։
Շրջայցի ժամանակ հյուրերը լսել են Մինասի կյանքի և ստեղծագործական գործունեությանն առնչվող ուշագրավ պատմություններ։
Թանգարան այցի ժամանակ մարզպետը գրառում է արել հուշամատյանում` նշելով, որ մշտապես ուրախությամբ է այցելում տուն-թանգարան և չի դադարում հիանալ տաղանդաշատ հայրենակցի գործերով։
Մինասը վրձնել է հայկական գյուղը` այն օժտելով իրեն հատուկ պայծառ թախիծով: Նրա բնանկարները, դիմանկարները, նատյուրմորտները, որմնանկարները առանձնակի լուրջ խորհրդավորություն ունեն, բայց միևնույն ժամանակ շնչում են յուրօրինակ թեթևությամբ։
Մինասը ստեղծագործել է տարբեր ժանրերում՝ գեղանկարչություն, գրաֆիկա, որմնանկարչություն, բեմանկարչություն։ 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-08-30 18:14:18