Նորություններ
Արևիկ բնակավայրում տեղի է ունեցել «Լավաշի կախարդանքը» խորագիրը կրող հացի փառատոն
21.07.2024
Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը, Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի հետ Արևիկ բնակավայրում ներկա է գտնվել «Լավաշի կախարդանքը» խորագիրը կրող հացի փառատոնին, որի կազմակերպիչը «Արդինի» կրթամշակութային և տուրիզմի զարգացման հիմնադրամն է՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի անունից մարզպետի տեղակալը ողջունել է կազմակերպիչներին` կարևորելով նմանատիպ ձեռնարկների իրականացումը նշել, որ հացը միասնության խորհրդանիշ է, միասնականությամբ հաղթահարելի է դառնում ցանկացած խնդիր և մարտահրավեր։
Նշենք, որ փառատոնն ազդարարվել է ծրագրի ընթացքում ստեղծված մետաքսե շարֆերի ցուցադրությամբ, որից հետո տեղի է ունեցել «Լավաշ․ միասնականության և հզորության խորհրդանիշ» թեմայով գեղանկարների բացօթյա ցուցահանդեսի բացումը։
Ներկաներն այնուհետև շրջել են տաղավարներում, զրուցել մասնակիցների հետ, ծանոթացել ներկայացված տեսականուն։
Հայկական լավաշը համարվում է ոչ նյութական մշակութային ժառանգություն և 2014թ-ին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառագության ներկայացուցչական ցանկում: