Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանն «ՄԻԱՍԻՆ» հիմնադրամում մասնակցել է Բելգիայի ազգային տոնին նվիրված ընդունելությանը

21.07.2024

 Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանն այսօր «ՄԻԱՍԻՆ» հիմնադրամում մասնակցել է Բելգիայի ազգային տոնին նվիրված ընդունելությանը, որին ներկա են գտնվել Հայաստանում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ դե Մույնքը, հիմնադրամի հիմնադիր-նախագահ Աստղիկ Մարանջյան-Լապեյրը, հիմնադիր անդամ Ֆրեդերիկ Լապեյրը, հյուրեր։
 Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի անունից Աննա Մարտիկյանը շնորհավորել է դեսպանին, Բելգիայի ժողովրդին և կառավարությանն Ազգային տոնի առթիվ` կարևոր համարելով երկու երկրների միջև երկկողմ, ապակենտրոնացված համագործակցությունը։ Աննա Մարտիկյանը դեսպանին է ներկայացրել նաև Շիրակի մարզն ու պատմել մարզի հնարավորությունների, առանձնահատկությունների և ներուժի մասին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև «ՄԻԱՍԻՆ» հիմնադրամի գործունեությանը, ծրագրերին առնչվող հարցեր:
Նշենք, որ 1890-ից հուլիսի 21-ը պաշտոնապես հայտարարվել է Բելգիայի ազգային տոն: 1831 թվականի այդ օրը թագավոր է ընտրվել Լեոպոլդ I-ը: Նույն օրը նորընծա թագավորը Բելգիայի Սահմանադրությանը հավատարիմ մնալու երդում է տվել: Ամեն տարի այս օրը բելգիացիները տոնում են մեծ հանդիսավորությամբ։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 22:51:20