Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզի 60 համայնքային ծառայողներ մասնակցել են հերթական վերապատրաստման դասընթացներին

22.07.2024

 Շիրակի մարզի 60 համայնքային ծառայողներ մասնագիտական կարողությունների և հմտությունների կատարելագործման նպատակով՝ հուլիսի 8-18-ը Գյումրու և Ախուրյանի համայնքապետարաններում մասնակցել են հերթական վերապատրաստման դասընթացներին, որոնք իրականացվել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կողմից հաստատված ծրագրերին համապատասխան։
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հանձնարարությամբ դասընթացների կազմակերպման և պատշաճ անցկացման ամբողջ գործընթացը վերահսկվել է մարզպետի աշխատակազմի պատասխանատուների կողմից։
Վերապատրաստումների ծրագրում ընդգրկված են եղել տեղական ինքնակառավարման, համայնքային ծառայության, բյուջետավարման, զարգացման ծրագրերի կազմման և իրականացման, նորմատիվ իրավական ակտերի և պաշտոնական գրությունների նախագծերի պատշաճ կազմման, բնապահպանական ոլորտներին առնչվող թեմաներ։
Դասընթացներն անցել են ակտիվ քննարկումների, հարց ու պատասխանների, տեսական ու գործնական պարապմունքների միջոցով։
Նշենք, որ ընթացիկ տարում կվերապատրաստվեն ևս 40 համայնքային ծառայողներ` Արթիկի, Աշոցքի և Ամասիայի համայնքապետարաններից։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 22:51:20