Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետը հյուրընկալել է Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի ծրագրի ղեկավարին

23.07.2024

 Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր աշխատակազմի պատասխանատուների հետ հյուրընկալել է Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի ծրագրի ղեկավար Բելլա Հարությունյանին։
Մուշեղ Մուրադյանը ողջունել է հյուրին, նշել, որ կարևորում է ընկերության գործունեությունը մարզում․«Անչափ տպավորված եմ կենտրոնի կողմից իրականացվող ծրագրերով, դրանց շրջանակներում մեր մարզի երիտասարդները կարողանում են ձեռք բերել իրենց հետաքրքրություններին ու կարողություններին համապատասխան մասնագիտացումներ ու հմտություններ, ինչու չէ, դառնալ նաև պահանջված մասնագետներ բարձր տեխնոլոգիաների ոլորտում»։
Հանդիպման ընթացքում ԳՏԿ ծրագրի ղեկավար Բելլա Հարությունյանը մարզպետին է ներկայացրել «Հայաստանում աշխատուժի զարգացման» հնգամյա ծրագրի մանրամասները, որը նպատակ ունի 15-29 տարեկան շուրջ 10 հազար երիտասարդի, այդ թվում՝ կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց, զինել աշխատաշուկայում պահանջարկ վայելող աշխատանքային հմտություններով։
Ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից և իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և կոնսորցիումի գործընկերների՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Հայ օգնության ֆոնդի և ՍԻՎԻՏՏԱ Հայաստանի աջակցությամբ։
Մուշեղ Մուրադյանը վստահեցրել է, որ մարզպետի աշխատակազմը պատրաստ է համագործակցության և կանի հնարավորը Շիրակի մարզում ծրագրի իրականացմանն աջակցելու համար։
ԳՏԿ ծրագրի ղեկավար Բելլա Հարությունյանը շնորհակալություն է հայտնել մարզպետին համագործակցության պատրաստակամության համար, որից հետո խոսել է կենտրոնի կողմից իրականացվող այլ ծրագրերից:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 22:51:20