Նորություններ
Աշխատանքային այցով Շիրակի մարզում էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը
24.07.2024
Աշխատանքային այցով Շիրակի մարզում էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։
Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանի, աշխատակազմի պատասխանատուների ուղեկցությամբ նախարարի տեղակալը եղել է Հոռոմի մանկապարտեզում, որը կառուցվում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցներով։ Այն նախատեսված է 75 սանի համար և ունենալու է 3 խումբ: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 190 մլն դրամ։ Պատասխանատուները հետևել են աշխատանքների ընթացքին, արել դիտարկումներ։
Հաջորդ կանգառն Ազատան բնակավայրում է եղել, որտեղ ընթացքի մեջ են դպրոցի շինարարական աշխատանքները։ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ իրականացվող Ասիական զարգացման բանկի՝ սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի արժեքը 1 մլրդ 585 մլն դրամ է։ 2024 թվականի պետական բյուջեով նախատեսվել է 560 մլն դրամ գումար: Շինաշխատանքները մեկնարկել են 2021թվականին, ավարտը նախատեսվում է 2024-ին։ Ծրագրի ավարտից հետո բնակավայրը կունենա 9 բալ ուժգնությամբ միջազգային նորմերին համապատասխան դպրոցական շենք:
Այցի շրջանակում դիտարկվել է նաև «Կապսի միջնակարգ դպրոցի» նոր շենքի վերջնական փուլում գտնվող աշխատանքների ընթացքը։
«Փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի կառուցում» ծրագրի շրջանակներում կառուցվող դպրոցն ունենալու է բոլոր հարմարությունները՝ փակ մարզադահլիճ, ֆուտբոլային խաղադաշտ, արևային ֆոտովոլտային կայան, ապահովված է լինելու ապաստարանով:
Պատասխանատուներն այցելել են նաև Գյումրու «Զանգակ» մանկապարտեզ,
շրջել և ծանոթացել են իրականացված աշխատանքներին։
«Զանգակ» մանկապարտեզի շինարարական աշխատանքներն իրականացվել են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ, նախատեսված է 75 երեխայի համար, շենքը երկհարկանի է, բոլոր հարմարություններով։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 207 մլն 998 հազար դրամ։ Աշխատանքները գրեթե ավարտված են, անհրաժեշտ է կատարել բակի բարեկարգում և որոշ ներքին հարդարման աշխատանքներ։