Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Շիրակի մարզային զորակոչային հանձնաժողովը գումարել է հերթական նիստը

24.07.2024

 ՀՀ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ «Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2024 թվականի ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» որոշմամբ ստեղծված ՀՀ Շիրակի մարզային զորակոչային հանձնաժողովն այսօր գումարել է հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են 2024 թվականի ամառային զորակոչի ընթացքի, պլանային առաջադրանքների ու դրանց կատարման, կազմակերպչական բնույթի այլ հարցեր: Նիստին ներկա են գտնվել մարզպետի աշխատակազմի պատասխանատուները, Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Գյումրու բաժնի պետի տեղակալ Արմեն Զաքարյանը, Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Շիրակի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավարի պարտականությունները ժամանակավոր կատարող Ավետիք Գրիգորյանը։
Հանձնաժողովի նիստին «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթների համաձայն, քննարկվել են նաև համապատասխան կարգավիճակ ունեցող զորակոչիկներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետումներ տրամադրելու, ազատելու մասին հարցեր, որոնց վերաբերյալ կազմվել են եզրակացություններ:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 22:51:20