Նորություններ
Շիրակի մարզպետի մոտ տեղի է ուեցել խորհրդակցություն Գյումրիում կայանալիք «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնին ընդառաջ
25.07.2024
Հուլիսի 27-ին Գյումրիում կայանալիք «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնին ընդառաջ, Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի մոտ այսօր Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանի, մարզի համայնքների ղեկավարների, ուժային կառույցների ներկայացուցիչների, աշխատակազմի պատասխանատունների մասնակցությամբ տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը։
Կարևորելով փառատոնն առանց որևէ թերացման անցկացնելը` Շիրակի մարզպետը նշել է․«Փառատոնը Շիրակի մարզում, մասնավորապես, Գյումրիում անցկացնելը մեծ իրադարձություն է, վստահ եմ՝ այն կդառնա իրական տոն բոլորի համար, իսկ դրա համար պետք է բոլոր պատասխանատու կառույցների համագործակցված աշխատանք և պատասխանատու մոտեցում միջոցառման կազմակերպման հարցում»։
Հովհաննես Մովսիսյանը ներկայացրել է կազմակերպչական հարցերին վերաբերող մանրամասներ, ծավալվել է ակտիվ քննարկում։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տաղավարների տեղադրման, տուրիստական ուղղությունների, ճանապարհների անվտանգ երթևեկության, մարզի ազգաբնակչության և հյուրերի անվտանգության, հյուրերի տեղափոխման, մասնակիցներին բուժօգնության տրամադրման, տեխնիկական և մի շարք կազմակերպչական այլ հարցերի։
Նշենք, որ միջոցառման մեկնարկը տրվելու է ժամը 12։00-ին՝ Գյումրու Աբովյան փողոցից և տևելու է մինչև ուշ երեկո։
Համերգային ծրագիրը տեղի կունենա Գյումրու Վարդանանց հրապարակում։