Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետը ներկա է գտնվել Ջաջուռավան բնակավայրի մանկապարտեզի բացման արարողությանը

26.07.2024

 Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների, Ազգային ժողվի պատգամավորներ Կարեն Սարուխանյանի, Էմմա Պալյանի, Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի հետ այսօր ներկա է գտնվել Ջաջուռավան բնակավայրի մանկապարտեզի բացման արարողությանը։
2021 թվականին մեկնարկած սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն այս ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 38 մլն 464 հազար դրամ, ՀՀ կառավարությունը տրամադրելու է 23 մլն 78 հազար դրամ։
Ողջունելով ներկաներին՝ Շիրակի մարզպետը նշել է․ «Շատ ուրախ եմ, որ Ջաջուռավանի փոքրիկներն այսուհետ կկարողանան նախադպրոցական կրթություն ստանալ նման պայմաններում։ Այս ամենը պետություն-համայնք համագործակցության արդյունք է, ՀՀ կառավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի մեր երեխաներն իրենց մանկությունն անցկացնեն հարմարավետ, բարեկեցիկ միջավայրում։ Ընդառաջ գնալով Ջաջուռավանի փոքրիկների օր առաջ մանկապարտեզ ունենանլու ցանկությանը՝ այսօրվանից նրանց օգտակար ժամանցն ապահովված է լինելու, չնայած նրան, որ դեռ ավարտված չեն մանկապարտեզի բակի բարեկարգման աշխատանքները»։
Նշենք, որ նախադպրոցական հաստատության շինարարական աշխատանքներից զատ, մանկապարտեզի տարածքի բարեկարգումն ընդգրկվել է «Ախուրյան համայնքի 10 բնակավայրերի մանկապարտեզների տարածքների բարեկարգման, կեղտաջրերի հեռացման, ջեռուցման համակարգերի տեղադրման աշխատանքներ» սուբվենցիոն ենթածրագրում։ Ենթածրագրի արժեքը կազմել է 17 մլն 46 հազար դրամ, կառավարությունը տրամադրելու է գումարի 70 տոկոսը: Ծրագիրը դեռ չի ավարտվել։
Սուբվենցիոն այս ծրագրով իրականացված աշխատանքներում դիտարկված թերությունները Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հանձնարարությամբ շտկման փուլում են։ Շիրակի մարզպետի դիրքորոշումը հստակ է՝ արձանագրված բոլոր թերացումները և բացթողումները վերացնել սեղմ ժամկետներում։
Կարևորելով նորակառույց մանկապարտեզի գործարկումը՝ 2024 թվականի մարտի 19-ի Ախուրյան համայնքի ավագանու որոշմամբ ստեղծվել է «Ջաջուռավանի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը։
Ջաջուռավանի մանկապարտեզի գույքի ձեռքբերման համար Կառավարության 2024 թվականի հունիսի 27-ի որոշմամբ Շիրակի մարզպետի աշխատակազմին հատկացվել է 14 մլն 261 հազար դրամ։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 22:51:20