Նորություններ
Փառատոնը եզրափակվել է Գյումրու Վարդանանց հրապարակում՝ ՀՀ վաստակավոր արտիստ Թաթա Սիմոնյանի մենահամերգով
27.07.2024
Տոնական օրվա առթիվ «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում» տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն, որին ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը, Շիրակի մարզի համայնքների ղեկավարներ, պաշտոնատար այլ անձինք։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հանրային հեռուստաընկերության համատեղ իրականացված «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնը եզրափակվել է Գյումրու Վարդանանց հրապարակում, որտեղ մենահամերգով հանդես է եկել ՀՀ վաստակավոր արտիստ Թաթա Սիմոնյանը։