Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ախուրյան համայնքում անցկացվել է Berry Festival 2024 հատապտուղների փառատոնը

28.07.2024

Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանն Ախուրյան համայնքում նախօրեին մասնակցել է «Կանաչ Ուսուցման Կենտրոնի» նախաձեռնությամբ իրականացվող Berry Festival 2024 հատապտուղների փառատոնին, որին ներկա են եղել ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում ծրագրի ղեկավար Պասկալ Բոկկերսին, Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը, հյուրեր մարզերից։
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի անունից Աննա Մարտիկյանը ողջունել է ներկաներին, խոսել փառատոնի կարևորության մասին․«Շիրակը մեր երկրի հացահատիկի, կարտոֆիլի նաև բանջարեղենի աճեցման կայուն ավանդույթներ ունի։ Վերջին տարիներին նկատվում է հատապտուղների մշակությամբ և այգեգործությամբ զբաղվող տնտեսությունների զգալի աճ, ինչն ուրախալի փաստ է մեզ համար։ Վստահ կարող եմ ասել, որ մարզում վերամշակման արտադրամասեր և լոգիստիկ կենտրոններ հիմնելու մեծ ներուժ կա։ Լիահույս եմ, որ այս գեղեցիկ փառատոնն իր նպաստն է բերելու ոչ միայն ֆերմերների, արտադրողների, վերամշակողների, գնորդների, հնարավոր ներդրողների հանդիպմանն ու փորձի փոխանակմանը, նաև հետագա համագործակցության նախադրյալներ են ստեղծվելու՝ նպաստելով հատապտուղների մշակության արժեշղթայի կայացմանը»։
Փառատոնն իրականացվել է Հայաստանում Ավստրիական Զարգացման Գործակալության Lead4Shirak ծրագրի շրջանակներում՝ Գերմանիայի Տնտեսական Համագործակցության և Զարգացման Դաշնային Նախարարությունը (BMZ) «Հույսի նշան» ծրագրի, «Հայկական Կարիտասի», այլ կազմակերպությունների, ֆերմերների աջակցությամբ։
Փառատոնի հիմնական գործընկերներն են՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը, Շիրակի մարզպետի աշխատակազմը, Ախուրյանի համայնքապետարանը, «Կանաչ Ուսուցման Կենտրոնը»:
 Նշենք, որ փառատոնն ուղեկցվել է մասնակից տնտեսվարողների կողմից ներկայացված բնական ու ավանդական գյուղմթերքի տոնավաճառով։ 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-09-26 17:52:51