Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետի աշխատակազմի պատասխանատուներն այցելել են Աշոցք համայնքի Մուսայելյան բնակավայրում գործող «Աշոցքի պանրի գործարան»

29.07.2024

 Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հանձնարարությամբ աշխատակազմի պատասխանատուները մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանի գլխավորությամբ այցելել են Աշոցք համայնքի Մուսայելյան բնակավայրում գործող «Աշոցքի պանրի գործարան»։


Կաթը մթերվում է Աշոցքի բնակավայրերի գյուղացիական տնտեսություններից: Գործարանի կողմից արտադրվող շուրջ յոթ տեսակի պանրի տեսականին սպառվում է ինչպես տեղական շուկայում, այնպես էլ՝ արտահանվում արտերկիր:
Պատասխանատուների ուղեկցությամբ Աննա Մարտիկյանը շրջել է տարածքում, ծանոթացել աշխատանքների ընթացքին, արտադրատեսականուն, շրջանառության ծավալներին:
Գործարանը նախատեսված է օրական 25-30 տոննա կաթ մթերելու համար, սակայն այժմ մթերվում է 10-15 տոննա:


Նշենք, որ «Աշոցքի պանրի գործարանը» օգտվել է ՀՀ կառավարության կողմից հաստատված Գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրից:
Պատասխանատուներն այցելել են նաև Աշոցք համայնքի Գոգհովիտ բնակավայրում գործող բազալտի արտադրամաս։ «Դավիթ Մխիթարյան» ընկերությունը հիմնադրվել է մեկ տարի առաջ և զբաղվում է բազալտե և տուֆե սալիկների, եզրաքարերի արտադրությամբ։ Յուրաքանչյուր ամիս արտադրության ծավալը կազմում է 10 հազար քառակուսի մետր։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 22:51:20