Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետն աշխատանքային այցով Արթիկ համայնքում է եղել

29.07.2024

  Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանի, աշխատակազմի պատասխանատուների հետ աշխատանքային այցով Արթիկ համայնքում է եղել։ Համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի ուղեկցությամբ մարզպետը հետևել է իրականացվող ճանապարհաշինական աշխատանքներին, մասնավորապես, Փանիկ բնակավայրում իրականացվող աշխատանքներին։
Տ-7-53, Հ-21/ (Նոր Կյանք) – Փանիկ - Արևշատ - /Հ-21/ (Մեծ Մանթաշ) ավտոճանապարհի կմ0+000 - կմ12+800 ծրագրով, 12.8 կմ երկարությամբ հիմնանորոգվող ճանապարհը միմյանց է կապում տարածաշրջանի 6 բնակավայրեր՝ Նոր Կյանք‚ Վարդաքար‚ Փանիկ‚ Գետափ‚ Արևշատ‚ Մեծ Մանթաշ։
Մուշեղ Մուրադյանը պատասխանատուներին հորդորել է մշտական ու աչալուրջ հսկողության ներքո պահել իրականացվող աշխատանքները, շինարարին էլ կոչ արել՝ ապահովել դրանց անխափան ընթացքը. «Աշխատանքներում ամենաչնչին թերացումն անգամ պետք է բացառել, դրանց ի հայտ գալու դեպքում՝ ամենասեղմ ժամկետում պետք է վերացնել, պետական և համայնքային անգամ ամենափոքր միջոցները չպետք է անտեղի ծախսվեն, առավել ևս վատնվեն, հոգատար ու հետևողական պետք է լինեն բոլոր պատասխանատու կառույցները»,- ընդգծել է Շիրակի մարզպետը։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 22:51:20