Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետը ներկա է գտնվել երկաթուղայինների օրվան նվիրված միջոցառմանը

31.07.2024

 Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր ներկա է գտնվել երկաթուղայինների օրվան նվիրված միջոցառմանը, որը տեղի է ունեցել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Գյումրու մասնաճյուղում։ Միջոցառմանը մասնակցել են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի «Գյումրի» գծային կայարանների միավորման պետ Սիմավոն Դանիելյանը, քաղաքային իշխանության պատասխանատուներ, երկաթուղայիններ։
Մուշեղ Մուրադյանը ներկաներին ողջունել և շնորհավորել է մասնագիտական տոնի առթիվ, անդրադարձել երկաթուղային հանգույցի առանձնահատկությանն ու կարևորությանը. «Երկաթուղային տրանսպորտը մեզ համար միշտ կարևորագույններից է եղել։ Գյումրու երկաթուղային համակարգը Հայաստանի երկաթուղային տրանսպորտի հնագույն և ամենախոշոր կենտրոններից է։ Առաջին գնացքը Թիֆլիսից Ալեքսանդրապոլ (Գյումրի) է ժամանել 1899 թվականին։ Ձեզանից յուրաքանչյուրն իր ավանդն ունի պետության համար կարևորագույն այս ոլորտի բնականոն աշխատանքի և զարգացման գործում: Դուք մի մեծ ընտանիք եք, որոնց միավորում են ընդհանուր նպատակները, ընդհանուր աշխատանքային պարտականությունները և, իհարկե, սերը դեպի համարկարգն ու երկաթուղայինի գործը։ Համարվելով երկրի ենթակառուցվածքային զարգացման կարևորագույն բաղադրիչներից մեկը՝ երկաթուղին գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում: Մեզ համար այժմ կարևոր է համակարգի հետագա արդիականացումն ու երկաթուղային տրանսպորտի մատուցած ծառայությունների որակի բարձրացումը, այդ ուղղությամբ շարունակական աշխատանքների իրականացումը, որպեսզի համատեղ աշխատանքի արդյունքում մրցունակ դառնա մեր երկաթուղին»։
Շիրակի մարզպետը երկաթուղային համակարգի բնականոն զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և նվիրումի համար պատվոգրով և հուշանվերով է պարգևատրել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի «Գյումրի» գծային կայարանների միավորման պետ Սիմավոն Դանիելյանին, երկաթուղային համակարգի բնականոն զարգացման գործում ունեցած ավանդի, բարեխիղճ աշխատանքի համար՝ շնորհակալագրեր հանձնել մի շարք աշխատակիցների։
Միջոցառաման ավարտից հետո, մարզպետը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրենի ուղեկցությամբ շրջել է ընկերությունում, Ալեքսեյ Մելնիկովը ներկայացրել է երկաթուղու գործունեությունը, առաջիկա անելիքներն ու ընթացիկ ծրագրերը: Շրջայցի ընթացքում անդրադարձ է կատարվել կազմակերպության արդիականացմանը, ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների ծավալներին, ծառայությունների որակի ապահովմանը։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 22:51:20