Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետն այցելել է Ախուրյան համայնքում գործող «Վորտիկ Գյուլբենկյան» տարեցների տուն

31.07.2024

 Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների, Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի հետ այսօր այցելել է Ախուրյան համայնքում գործող «Վորտիկ Գյուլբենկյան» տարեցների տուն:
2018 թվականից գործող ծերերի տունը նախատեսված է 40 տարեցի համար, այժմ 22 շահառու ունի։
Մուշեղ Մուրադյանն Ալբերտ Սեվինսի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հովհաննես Մանուկյանի ուղեկցությամբ շրջել և ծանոթացել է տարեցների տան պայմաններին, զրուցել Հովհաննես Մանուկյանի, աշխատակիցների և տարեցների հետ։
«Ուրախ եմ, որ մեր մարզում կա նման հաստատություն, որտեղ մեր ծերերը ապահով ձեռքերում են։ Այստեղ տարեցը հեռու է առօրյա կենցաղային հոգսերից, չի մտածում սննդի, կեցության, խնամքի, կամ կենցաղային այլ խնդիրների մասին»,- նշել է Շիրակի մարզպետը։
Հաստատությունը կառուցվել է Գերմանիայում բնակվող, Արևմտյան Հայաստանից ներգաղթած Ալբերտ Սեվինսի հիմնադրամի միջոցներով: Այն ունի երեք մասնաշենք, որոնք կառուցվել են 4000 քառակուսի մետր տարածքի վրա։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 22:51:20