Նորություններ
Շիրակի մարզի Բավրա, Քեթի և Բյուրակն բնակավայրերի կրթահամալիների կառուցման պայմանագրերը շինակազմակերպությունների հետ արդեն կնքված են
01.08.2024
Շիրակի մարզի Բավրա, Քեթի և Բյուրակն բնակավայրերի կրթահամալիների կառուցման պայմանագրերը շինակազմակերպությունների հետ արդեն կնքված են։
Բյուրակնում կկառուցվի 200 տեղ հզորությամբ կրթահամալիր, տիպային նախագծի նախահաշվային արժեքը 1 մլրդ 150 մլն դրամ է։ Շինարարությունը կիրականացնեն «Ալգարե» և «Մեծն Էրիկ» ՍՊԸ-ները։ Պատվիրատուն Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամն է։
Բավրայում կառուցվելիք կրթահամալիրը լինելու է 144 տեղ հզորությամբ, տիպային նախագծի նախահաշվային արժեքը 1 մլրդ 101 մլն դրամ է։ Շինարարությունը կիրականացնեն «Ալմի» և «ԴՆ Լոգիստիկ» ՍՊԸ-ները, ենթակապալառուներ են «Էլիտ Արման Շին» և «ԱԻՎԱ» ՍՊԸ-ները։ Պատվիրատուն Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամն է։
Քեթիում կկառուցվի 144 տեղով կրթահամալիր, որի տիպային նախագծի նախահաշվային արժեքը 998 մլն 584 հազար դրամ է։ Շինարարությունը կիրականացնի «ՄԱԼԱՔ» ՍՊԸ-ն։ Պատվիրատուն Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամն է։