Նորություններ
ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղում տեղի է ունեցել մասնաճյուղի քոլեջի 2023-2024 ուսումնական տարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը
02.08.2024
Այսօր ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղում տեղի է ունեցել մասնաճյուղի քոլեջի 2023-2024 ուսումնական տարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը։
Հանդիսավոր արարողությանը մասնակցել են մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը, աշխատակազմի պատասխանատուները։
Աննա Մարտիկյանը Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի անունից շնորհավորել է շրջանավարտներին և մաղթել հաջողություններ ու նոր բարձունքներ։
Այս տարի ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղի քոլեջն ունի 26 շրջանավարտ, նրանցից 6-ը զորակոչվել են ազգային բանակ։ Նորակոչիկների փոխարեն դիպլոմները ծնողներն են ստացել։