Նորություններ
Շիրակի մարզպետի տեղակալը «Միասին» հիմնադրամում ներկա է գտնվել Շվեցարիայի ազգային տոնի առթիվ կազմակերպված ընդունելությանը
02.08.2024
Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը նախօրեին «Միասին» հիմնադրամում ներկա է գտնվել Շվեցարիայի ազգային տոնի առթիվ կազմակերպված ընդունելությանը։
Միջոցառմանը մասնակցել են Հայաստանում Շվեցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրանցը, «Միասին» հիմնադրամի հիմնադիր-նախագահ Աստղիկ Մարանջյանը, մարզպետի աշխատակազմի, քաղաքային իշխանության ներկայացուցիչներ:
Հանդիպման ընթացքում ներկայացվեց Հիմնադրամի գործունեությունը, ծրագրերը:
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի անունից Աննա Մարտիկյանը շնորհավորել է դեսպանին ազգային տոնի առթիվ՝ կարևորելով ապակենտրոնացված համագործակցությունն ու անդրադարձել Շիրակի մարզի ներուժին, հնարավորություններին և առանձնահատկություններին։
Հանդիպման ընթացքում ներկայացվել են հիմնադրամի գործունեությունը, ծրագրերը: «Միասին» հիմնադրամը մեկնարկում է գյուղական զբոսաշրջության նորարարական ծրագիրը, որը նախատեսված է աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին և պատերազմի մասնակիցներին: