Նորություններ
Շիրակի մարզպետն այցելե է «Շիրակ» թռչնաֆաբրիկա
05.08.2024
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը պատասխանատուների հետ այցելել է Բայանդուր բնակավայրում գործող «Շիրակ» թռչնաֆաբրիկա։ Ֆաբրիկայի տնօրեն Հայկ Մաթևոսյանի ուղեկցությամբ մարզպետը, աշխատակազմի պատասխանատուներն ու Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը շրջել են թռչնաֆաբրիկայում, ծանոթացել պայմաններին և արտադրանքին։
Կարևորելով մարզում ֆաբրիկայի գործունեությունը՝ Մուշեղ Մուրադյանը հետաքրքրվել է ինչպես աշխատանքային պայմաններով, այնես էլ ֆաբրիկայի հետագա ծրագրերով ու անելիքներով։
Հայկ Մաթևոսյանը նշել է, որ 170 հա տարածք զբաղեցնող ֆաբրիկան այս պահին ունի 20 թռչնանոց, որոնք գործում են, 14 գոմ կիսակառույց է, պահում են 330 հազար հավ։ Աշխատանքներ են ձեռնարկվում ֆաբրիկայի գործունեության ընդլայնման ուղղությամբ։ Նախատեսում են մինչև 2025 թվականը հասնել 2 հազար արկղ արտադրողականության, այսինքն օրական արտադրել 720 հազար հատ ձու։ Հետագա ծրագրերի մեջ է մտնում նաև թռչնամսի արտադրությամբ և խոզապահությամբ զբաղվելը։