Նորություններ
Ոսկեհասկում նոր մարզադպրոց է կառուցվում
05.08.2024
Ախուրյան համայնք այցի շրջանակում, Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների, համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի հետ եղել է Ոսկեհասկ բնակավայրում, հետևել նախկին մարզական համալիրի՝ որպես համայնքային կենտրոնի և մարզադպրոցի վերակառուցման աշխատանքներին:
☑Շուրջ 600 քառակուսի մետր տարածքով համալիրը հիմնանորոգվում է ինչպես արտերկրում, այնպես էլ գյուղում ապրող ոսկեհասկցի բարերների նախաձեռնությամբ և միջոցներով, աշխատանքների իրականացմանն աջակցում է նաև համայնքապետարանը:
Շիրակի մարզպետը կարևոր է համարել այն, որ համայնքի և բարերարների միջև կապ կա, որի արդյունքում բնակավայրը կունենա բարեկարգ և հարմարավետ մարզադահլիճ․ «Շատ ուրախ եմ, որ Ոսկեհասկում երիտասարդների օգտակար ժամանցն ապահովված է լինելու։ Ողջունելի ու գովելի է, երբ համայնքից տարիներ շարունակ դուրս ապրող մարդիկ չեն մոռանում իրենց հող ու ջրի մասին։ Շիրակի մարզպետի աշխատակազմը պատրաստ է լիազորությունների և հնարավորությունների սահմաններում աջակցել ձեզ»։
Գարնանը մեկնարկած շինաշխատանքների համար ծախսվել է շուրջ 50 մլն դրամ, կտուրն ամբողջությամբ նորն է կառուցվել, տեղադրվել են պատուհանները, այժմ ընթանում են ներքին կոնստրուկցիաների կառուցման աշխատանքները։