Նորություններ
Դիտարկվել են Արթիկ համայնքի թիվ 3 և 4 մանկապարտեզների վերանորոգման աշխատանքների ընթացքը
07.08.2024
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հանձնարարությամբ մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանն Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի, աշխատակազմի պատասխանատուների ուղեկցությամբ հետևել է Արթիկ համայնքի թիվ 3 և 4 մանկապարտեզների ավարտական փուլում գտնվող վերանորոգման աշխատանքների ընթացքին։
ՀՀ Կառավարության տրամադրած միջոցներով 2023 թվականին մեկնարկած հիմնանորոգման աշխատանքներն իրականացվում են «Այ Քոնստրակշն» ՍՊԸ-ի կողմից։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 369 միլիոն 684 հազար դրամ։
Շինարարի հետ զրույցում մարզպետի տեղակալը փոխանցել է Շիրակի մարզպետի հանձնարարականը՝ աշխատանքները կատարել որակով և ժամանակին, արձանագրված բոլոր թերացումները և բացթողումները վերացնել սեղմ ժամկետներում։
Ծրագրի շրջանակներում իրականացվել են շենքերի վերանորոգման, տարածքների բարեկարգման, խաղահրապարակի և պարսպի կառուցման աշխատանքներ:
Դիտարկվել են նաև Հյուսիս-հարավ ճանապարհահատվածի կառուցման աշխատանքները, որոնք ավարտական փուլում են։ Առանձին տեղամասերում կատարում են ասֆալտապատման‚ հանգույցների‚ կողնակների կառուցման‚ մետաղական արգելափակոցների‚ անվտանգության այլ տարրերի տեղադրման աշխատանքներ։