Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն ընդունել է աշխատանքային այցով Շիրակի մարզում գտնվող քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանին

07.08.2024

 Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Շիրակի մարզում գտնվող քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանին։
Մարզպետի աշխատակազմում անցկացվել է խորհրդակցություն, որի ժամանակ անդրադարձ է կատարվել «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոց» նոր սպորտային համալիրի կառուցման աշխատանքներին, ընթացքում առաջացած խնդիրներին ու դրանց լուծմանը։ Խորհրդակցությանը մասնակցել են մարզպետի աշխատակազմի, Գյումրու համայնքապետարանի պատասխանատուները, Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, ծրագիրն իրականացնող շինարարական, նախագծային և տեխնիկական հսկողություն կատարող, արտաքին ինժեներական ենթակառուցվածքների՝ ջրամատակարարման, ջրահեռացման, էլեկտրամատակարարման, գազամատակարարման, կազմակերպությունների ներկայացուցիչները։
«Երբ խոսքն այնպիսի կարևոր ու հսկա ներդրման՝ շուրջ 7 մլրդ դրամի մասին է, որի շրջանակներում կառուցվելու է «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցը», ապա մեր բոլորի ջանքերը պետք է մեկտեղվեն, որպեսզի զերծ մնանք անհարկի ձգձգումներից ու թերացումներից։ Իմ խնդրանքը, հորդորն է, որ յուրաքանչյուրս մեր լիազորությունների շրջանակում անենք մեզանից անցածը այսպիսի կարևոր ծրագիրը անխնդիր իրականացնելու համար։ Բոլորս տեսնում ենք, թե Արթուր Ալեքսանյանն ինչպիսի արդյունքներ ու նվաճումներ է գրանցում, նա մատաղ սերնդի համար ոգեշնչման աղբյուր է, պետք է մեր երիտասարդները տեսնեն, որ մեր երկիրը, մեր կառավարությունը գնահատում է նրանց վաստակը»,- նշել է Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը։
Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Եղիազար Վարդանյանը ևս կարևորել է ծրագրի անխոչընդոտ իրականացումը՝ նշելով, որ համատեղ և թիմային աշխատանքով հնարավոր կլինի հասնել ցանկալի արդյունքի։
Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել համալիրի արտաքին և բակային ինժեներական ցանցերի, լողավազանի կառուցմանը, մարզադաշտի խոտածածկույթին, նախագծային լուծումներին և փոփոխություններին։ Պայմանավորվածություն է ձեռքբերվել բարձրացված յուրաքանչյուր հարցի լուծման հարցում լինել հետևողական և լուծել սեղմ ժամկետում։
Նշենք, որ 6 մլրդ 796 մլն դրամ ընդհանուր արժողությամբ համալիրի կառուցման համար 2024 թվականին նախատեսվել է 1 մլրդ 534 մլն դրամ։
Սպորտային համալիրն ունենալու է մանկապատանեկան սպորտի զարգացման բոլոր պայմանները` մրցումների և մարզումների մեծ դահլիճներ՝ նախատեսված ըմբշամարտի, ծանրամարտի և մարմնամարզության պարապմունքների համար, մարզադաշտեր, այդ թվում՝ ֆուտբոլի դաշտ, վազքուղի, լողավազան, հյուրանոցային հատված, որտեղ կտեղավորվեն հյուրընկալվող մարզիկները, ժամանցի սրահ և այլ անհրաժեշտ ենթակառուցվածքներ:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 22:51:20