Նորություններ
Շիրակի մարզպետը հյուրընկալել է Ներքին գործերի նախարարին
08.08.2024
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր հյուրընկալել է աշխատանքային այցով Շիրակի մարզում գտնվող Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանին, Ոստիկանության պետի տեղակալ Կարեն Հակոբյանին, Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետ Վաղինակ Մարտիրոսյանին։
Հանդիպման ժամանակ նախարարն ու մարզպետն անդրադարձել են մարզում օպերատիվ վիճակին, ոստիկանության ոլորտի բարեփոխումների շրջանակում իրականացվող աշխատանքներին։
Վահե Ղազարյանը նշել է, որ ոլորտային բարեփոխումների հիմքում ընկած է հանրային անվտանգության ապահովումը՝ վստահեցնելով, որ արվում է հնարավորը ոստիկանության նկատմամբ հանրային վստահության բարձրացման համար։
Նախարարը կարևոր է համարել նոր ստեղծվող քրեական և համայնքային ոստիկանության ձևավորումը, որոնք իրավապահ համակարգում նոր մշակույթ կձևավորեն։
Մուշեղ Մուրադյանը կարևոր է համարել համակարգում իրականացվող փոփոխություններն ու նշել, որ դրական տեղաշարժ ակնառու է հենց Շիրակի մարզում։
Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել նաև ներքին գործերի նախարարության ենթակայության մարզային կառույցների աշխատանքին և տեխնիկական արդիականացման ուղղությամբ տարվող աշխատանքներին։