Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորթյամբ մարզպետի աշխատակազմում անցկացվել է քաղաքացիների հերթական ընդունելությունը

09.08.2024

 Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի աշխատակազմում անցկացվել է քաղաքացիների հերթական ընդունելությունը։
Քաղաքացիները մարզպետին դիմել են դրամական օգնություն ստանալու, բնակարանային, առողջական, աշխատանքի տեղավորման, անձնական մի շարք այլ հարցերով։
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և մարզում բնակություն հաստատած քաղաքացիները մարզպետին են դիմել բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրից օգտվելու, փաստաթղթային ձևակերպումներում խորհրդատվության, ֆինանսական օգնություն ստանալու խնդրով։
Մարզպետը լսել է ընդունելության եկած բոլոր քաղաքացիներին, մի շարք հարցեր տեղում լուծում են ստացել, որոշ խնդիրների լուծման համար մարզպետի հանձնարարությամբ ոլորտային պատասխանատուները կզբաղվեն լրացուցիչ։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 22:51:20