Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Սուբվենցիոն ծրագրերի վերահսկողության մշտադիտարկման աշխատանքային խումբը եղել է Հովիտ և Բասեն բնակավայրերում

12.08.2024

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հանձնարարությամբ մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանի գլխավորած սուբվենցիոն ծրագրերի վերահսկողության մշտադիտարկման աշխատանքային խումբը նախօրեին Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի հետ շրջայց է կատարել Հովիտ և Բասեն բնակավայրերում։
Պատասխանատուները դիտարկել են տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանը միտված սուբվենցիոն ծրագրերով իրականացվող ոռոգման ցանցերի շինարարական աշխատանքները:
Հովիտում ծրագրով նախատեսված է շուրջ 3 կմ երկարությամբ մետաղյա խողովակաշարի անցկացում, որը ոռոգելի կդարձնի 1996 թվականից ի վեր անջրդի մնացած 300 հեկտարից ավելի հողատարածք: Տեղադրվել է պոմպակայանը, այժմ ընթացքի մեջ են թերությունների վերացման աշխատանքները:
Ծրագիրն իրականացվում է քառակողմ համագործակցությամբ՝ գումարի 65 տոկոսը կդրամադրի ՀՀ Կառավարությունը, շուրջ 25 տոկոսը՝ Կամրջակ ՍԲՀԿ-ն, մնացած գումարը համայնքն ու Շեն ԲՀԿ-ն կհատկացնեն, ընդհանուր արժեքը 43,5 միլիոն դրամ է:
Բասեն բնակավայրում անցկացվելու է 4073 մ երկարությամբ խողովակաշար, ոռոգման ջուր կհասնի մոտ 600 հեկտար վարելահողերի, որոնք 33 տարի անջրդի են: Ծրագրի ընդհանուր արժեքը 202 միլիոն դրամ է, գումարի 65 տոկոսը՝ 131 միլիոն դրամը պետության ներդրումն է, մնացած 35 տոկոսը՝ համայնքինը:
Աշխատանքային խումբը հետևել է կատարված շինարարությանը, արձանագրել թերացումներն ու բացթողումները, հանձնարարվել է դրանք վերացնել ամենասեղմ ժամկետներում:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 22:51:20