Նորություններ
Սուբվենցիոն ծրագրերի մշտադիտարկման աշխատանքային խումբը հետևել է «Գյումրի համայնքի թվով 29 փողոցների հիմնանորոգում» ծրագրի ընթացքին
14.08.2024
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հանձնարարությամբ սուբվենցիոն ծրագրերի մշտադիտարկման աշխատանքային խումբը՝ մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանի գլխավորությամբ, հետևել է «Գյումրի համայնքի թվով 29 փողոցների հիմնանորոգում» սուբվենցիոն ծրագրի ընթացքին։
1 մլրդ 995 մլն 331 հազար դրամ արժողությամբ այս ծրագրի 45 տոկոսը Կառավարության համամասնությունն է կազմում։ Աշխատանքային մշտադիտարման խմբի այցի շրջանակներում դիտարկվել են Կարեն Դեմիրճյան 1-ին փակուղի (471 մ), Բուլվարային թաղամասի (Բուլվարային փողոցից Մուշ 2 թաղամաս տանող փողոց, 665 մ), Պարոնյան (Չայկովսկիից Շչեդրին, 251 մ), Չայկովսկի փողոցների (Տոլստոյից Թամանյան, 230 մ) հիմնանորոգման աշխատանքները։
Աննա Մարտիկյանը փոխանցել է մարզպետի հանձնարարականը՝ անել հնարավորը սուբվենցիոն ծրագրերում թերություններ չունենալու, եղածներն առանց ժամանակ կորցնելու վերացնելու համար։ Մշտադիտարկման խմբի այցերը կրելու են շարունակական բնույթ։