Նորություններ
Շիրակի մարզպետը եղել է Հայաստանի էկոտուրիզմի ամենագեղեցիկ վայրերից մեկում՝ «Արփի լիճ» ազգային պարկում
16.08.2024
Ամասիա համայնք աշխատանքային այցի շրջանակներում Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի ներկայացուցիչների, համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանի հետ եղել է Հայաստանի էկոտուրիզմի ամենագեղեցիկ վայրերից մեկում՝ «Արփի լիճ» ազգային պարկում։
Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Հակոբյանի, էկոպարեկային ծառայության ներայացուցիչների ուղեկցությամբ պատասխանատուները շրջել են պարկի տարածքում, լճի ափամերձ շրջաններով, կատարել թռչնադիտում, զրուցել ծրագրերից, առկա հիմնահարցերից, տուրիստական հոսքերից։
Քաջածանոթ լինելով ազգային պարկի գործունեությանը և կարևորելով հետագա զարգացմանը միտված նախաձեռնություններն ու պարկի պահպանության պատշաճ իրականացումը` Մուշեղ Մուրադյանը հետաքրքրվել է առաջիկա անելիքներից։
«Մեզ համար Շիրակի հյուսիսի ներուժի օգտագործումը չափազանց կարևոր է, զբոսաշրջության զարգացման առումով ծովի մակերեույթից 2025 մետր բարձրության վրա գտնվող Արփի լիճն ու ազգային պարկն առաջնահերթություն են»,- նշել է Մուշեղ Մուրադյանը։
Այցի շրջանակներում քննարկվել են ջրամբարի տեխնիկական վիճակին, լցվածության աստիճանին, ընթացիկ պահպանության աշխատանքներին առնչվող հարցեր։
Ջրամբարի ընդհանուր ծավալը 105 մլն խորանարդ մետր է, մեռյալ ծավալը՝ 5 մլն խորանարդ մետր։