Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Դիտարկվել է Արեգնադեմ և Բերդաշեն բնակավայրերում կառուցվող դպրոցների մոդուլային շենքերի շինարարական աշխատանքների ընթացքը

16.08.2024

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների, Ամասիա համայնքի ղեկավար Ձեմմա Հարությունյանի հետ այսօր հետևել է համայնքի Արեգնադեմ և Բերդաշեն բնակավայրերում կառուցվող դպրոցների մոդուլային շենքերի շինարարական աշխատանքների ընթացքին։
Առաջին կանգառը Արեգնադեմ բնակավայրում է եղել, որտեղ դիտարկվել է «Արեգնադեմի միջնակարգ դպրոցի» շենքի շինարարական աշխատանքների ընթացքը։
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 748 մլն 540 հազար դրամ, 2024 թվականի պետական բյուջեով նախատեսվել է 390 մլն 485 հազար դրամ։
Մոդուլային ուսումնական հաստատությունն ունենալու է բոլոր հարմարությունները՝ փակ մարզադահլիճ, ֆուտբոլային խաղադաշտ, արևային ֆոտովոլտային կայան, ապահովված է լինելու ապաստարանով։
Այժմ ընթանում են կտուրի կառուցման և արտաքին պատերի ջերմամեկուսացման աշխատանքները։
Շինարարի հետ զրույցում մարզպետը նշել է, որ պետք է արվի հնարավոր ամեն ինչ՝ շինարարության որակն ապահովելու, գործընթացն արագացնելու և թերացումներից զերծ մնալու համար։
Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզային իշխանությունների հաջորդ կանգառը Բերդաշեն բնակավայրում է եղել։
«Փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի կառուցում» ծրագրի շրջանակներում դպրոցի կառուցման աշխատանքներն այս պահին չեն ընթանում։
Մուշեղ Մուրադյանը մտահոգությունն է հայտնել շինաշխատանքների տեմպերի ու որակի մասով` նշելով, որ լիազորությունների շրջանակում անելու է հնարավոր ամեն ինչ աշխատանքների անխոչընդոտ ընթացքն ապահովելու և թերություններից զերծ մնալու համար։
 «Պետական բյուջեից մարզ եկած գումարները պետք է ծախսվեն նպատակային և յուրաքանչյուր աշխատանք պետք է կատարվի որակյալ, այլ տարբերակ քննարկվել անգամ չի կարող: ՀՀ կառավարությունը կրթական հաստատությունների կառուցման ու նորոգման համար անում է հնարավոր ամեն ինչ, ուրեմն մենք ամեն մեկս մեր մասով պետք է լինենք առավել քան ուշադիր ու հետևողական»,- շինարարի հետ զրույցում նշել է Շիրակի մարզպետը։
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ իրականացվող ծրագրի ընդհանուր արժեքը 723 մլն 213 հազար դրամ է, 2024-ի համար նախատեսվել է 276 մլն 712 հազար դրամ։ 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 22:51:20