Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հեռավոր գյուղի յուրահատուկ գեղեցկությունը` Եղնաջուր

16.08.2024

 Հեռավոր գյուղի յուրահատուկ գեղեցկությունը` Եղնաջուր
Աշխարհի եռուզեռից հեռու, սակայն բնության գեղեցկությամբ պարուրված և յուրահատուկ անդորրով է տարբերվում Ամասիայի Եղնաջուր բնակավայրը, ուր այսօր այցելել է
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը` Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանի, մարզպետի և համայնքապետարանի աշխատակազմերի պատասխանատուների ուղեկցությամբ։
1999 թվականին Եղնաջուրում բնակվել է 27 ընտանիք, այժմ բնակավայրը 5 ընտանիք ունի։ Եղնաջուրցիների հիմնական զբաղմունքն անասնապահությունն է։
Շիրակի մարզպետը հանդիպել է բնակիչների հետ, զրուցել, լսել նրանց մտահոգություններն ու խնդիրները, հետաքրքրվել անելիքներով։
Բնակիչները մարզպետին շնորհակալություն են հայտնել այցելության ու ջերմ վերաբերմունքի համար և դիմել նրան տների սեփականաշնորհման խնդրով։
‼️Մուշեղ Մուրադյանի հանձնարարությամբ, Շիրակի մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները համայնքապետարանի աշխատակիցների հետ, առաջիկա օրերին Ամասիայի համայնքապետարանում կհանդիպեն Եղնաջուրի բնակիչների հետ։ Աշխատանքային հանդիպման ժամանակ կքննարկվեն բարձրացված հարցերի կարգավորման հնարավոր տարբերակներ, որպեսզի քայլեր ձեռնարկվեն դրանց լուծման համար։
Ամասիա այցելության շրջանակում դիտարկվել է նաև Բերդաշեն բնակավայրի խմելու ջրագծի վերանորոգման սուբվենցիոն ծրագիրը, որի աշխատանքները մեկնարկել են օրերս։ Ծրագրի ընդհանուր արժեքը 42 մլն դրամ է, գումարի 70 տոկոսը պետությունն է տրամադրելու։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 22:51:20