Նորություններ
Հերթական անգամ դիտարկվել են «Գյումրի համայնքի թվով 29 փողոցների հիմնանորոգում» սուբվենցիոն ծրագրով իրականացված աշխատանքները
19.08.2024
Հերթական անգամ դիտարկվել են «Գյումրի համայնքի թվով 29 փողոցների հիմնանորոգում» սուբվենցիոն ծրագրով իրականացված աշխատանքները
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հանձնարարությամբ սուբվենցիոն ծրագրերի վերահսկողության մշտադիտարկման աշխատանքային խումբն այսօր հետևել է «Գյումրի համայնքի թվով 29 փողոցների հիմնանորոգում» սուբվենցիոն ծրագրով իրականացված աշխատանքներին։
Պատասխանատուները եղել են Երևանյան խճուղուց մինչև Այգաբաց 3րդ շարք (269 մ), Կոմիտասից Ալավերդյան, Փանյան, Սարուխանյան փողոցի խաչմերուկ (276 մ), Աղայան (585 մ), Ս. Գրիգորյան (212 մ) փողոցներում, դիտարկել իրականացված շինարարական աշխատանքները։
Մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանն անդրադարձել է աշխատանքներում բացթողումներ բացառելուն և նշել, որ ամենասեղմ ժամկետներում նախանշված ամենափոքր թերացումն անգամ պետք է վերացվի։
Նշենք, որ սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 1 մլրդ 995 մլն 331 հազար դրամ, որից ՀՀ կառավարության համամասնությունը՝ 45 տոկոս։