Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Դիտարկվել են Վահրամաբերդի մանկապարտեզի շինարարական աշխատանքները

19.08.2024

Սուբվենցիոն ծրագրերի վերահսկողության մշտադիտարկման աշխատանքային խումբը Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հանձնարարությամբ շարունակում է այցելությունները համայնքներ՝ դիտարկելու սուբվենցիոն ծրագրերի ընթացքը։
Աննա Մարտիկյանի գլխավորությամբ աշխատանքային խումբն այսօր եղել է Ախուրյան համայնքի Վահրամաբերդ բնակավայրում, հետևել «ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Վահրամաբերդ բնակավայրի մանկապարտեզի վերանորոգում» սուբվենցիոն ծրագրով իրականացված վերանորոգման աշխատանքներին։
Սուբվենցիոն ծրագրով նախատեսված աշխատանքներում արձանագրվել են մի շարք թերություններ, որոնց վերացման համար տրվել են խիստ հանձնարարականներ։ Մարզպետի տեղակալը անցկացված խորհրդակցության ժամանակ փոխանցել է մարզպետի խիստ դիտարկումներն ու դիտողությունները՝ նշելով, որ անընդունելի կլինի որևէ խախտում, թերացումները պետք է վերացվեն ամենասեղմ ժամկետներում, այլ մոտեցում չի կարող լինել։
Նշենք, որ մանկապարտեզը նախատեսված է 60 երեխայի համար և ունենալու է 2 խումբ։ Ծրագրի պայմանագրային արժեքը 15 մլն 402 հազար դրամ է, կառավարության մասնաբաժինը՝ 10 մլն 781 հազար դրամ: Շինարարական աշխատանքներն իրականացրել է «Կիր-Քար» ՍՊԸ-ն։ 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 22:51:20