Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մեկնարկել է Հովիտ, Բասեն, Ջրառատ բնակավայրերի գազաֆիկացման ծրագիրը

21.08.2024

 Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների, Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի հետ այսօր ներկա է գտնվել Ախուրյան համայնքի Կառնուտ, Հովիտ, Բասեն, Ջրառատ բնակավայրերի գազաֆիկացման ծրագրի բացման արարողությանը։
Մարզպետը կարևորել է ծրագրի իրականացումը բնակավայրերում` այն համարելով եռակողմ համագործակցության արդյունք․«Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ քննարկման արդյունքում հիմնավորվել է կապույտ վառելիքի անհրաժեշտությունը բնակավայրերում, որը նպաստելու է, որ բնակիչը սիրով մնա, արարի, աշխատի ու ստեղծի իր գյուղում: Դրա համար անում ենք ամեն ինչ, որ բնակավայրերում ենթակառուցվածքները լիարժեք գործեն: Այս ծրագիրը եղել է մեր հիմնական նպատակներից մեկը և գտնվելու է իմ ամենօրյա հսկողության ներքո»:
Կառավարություն-համայնք համագործակցությամբ իրականացվող ծրագիրը երկու փուլից է բաղկացած: Առաջին փուլում կանցկացվի մայր գազատարը՝ 11 կմ երկարությամբ, երկրորդ փուլով նախատեսված է իրականացնել գազատար ցանցի բաշխում։ Այնուհետև մարզպետը Ախուրյան համայնքի ղեկավարի հետ հետևել է Ախուրյան բնակավայրի Հ. Հովսեփյան փողոցի ավարտական փուլում գտնվող հիմնանորոգման աշխատանքներին:
Կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի արժեքը 180 միլիոն դրամ է, որից համայնքի ներդրումը 55, Կառավարությանը՝ 45 տոկոսն է:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 22:51:20