Նորություններ
Շիրակի մարզպետն ընդունել է Կարին համատիրության նախագահին
21.08.2024
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի մոտ այսօր տեղի է ունեցել աշխատանքային քննարկում աշխատակազմի պատասխանատուների, Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանի, Կարին համատիրության նախագահ Սենիկ Եսայանի մասնակցությամբ։
Քննարկման ժամանակ անդրադարձ է կատարվել Անի թաղամասում համատիրության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքին, առաջացած խնդիրներին առնչվող հարցերի։
Մարզպետը կարևորել է համատիրությունների հոգատար աշխատանքն ու համատիրություն-բնակիչ վստահության ամրապնդումը, որի շնորհիվ հնարավոր կլինի թե վարձավճարների պարտաճանաչ գանձում, թե առաջացած խնդիրների ժամանակին լուծում։