Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետն աշխատանքային հերթական խորհրդակցությունն է անցկացրել համայնքների ղեկավարների և աշխատակազմի ոլորտային պատասխանատուների հետ

21.08.2024

 Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր աշխատանքային հերթական խորհրդակցությունն է անցկացրել համայնքների ղեկավարների և աշխատակազմի ոլորտային պատասխանատուների հետ։
Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել համայնքներում պետական միջոցներով իրականացվող քաղաքաշինական, ճանապարհաշինական և ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերին, համայնքների ղեկավարները ներկայացրել են դրանց ընթացքի մասին տեղեկատվություն։ Մարզպետը կարևորել է պետական բյուջեի միջոցով իրականացվող բոլոր ծրագրերի հանդեպ առանձնահատուկ հոգածությունն ու հետևողական վերահսկողությունը՝ նշելով, որ բոլոր շահագրգիռ կողմերի աչալուրջ հսկողությունն ու համագործակցված աշխատանքը կտա սպասված արդյունք։
Քննարկվել են նաև տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի ընթացքին առնչվող հարցեր։ Ըստ այդմ, 2024 թվականին ֆինանսավորված սուբվենցիոն ծրագրերը 19 (28 ենթածրագիր) են՝ 2 մլրդ 762 մլն դրամ գումարով, գումարի 1 մլրդ 542 մլն դրամը ՀՀ կառավարությունն է հատկացրել։ 2023 թվականից այս տարի տեղափոխված 16 (57 ենթածրագիր) սուբվենցիոն ծրագրերից 10 ծրագիր ընթացքի մեջ է, 4 ծրագիր ավարտական, 1 ծրագիր փաստաթղթերի ներկայացման և 1 ծրագիր համալիր փորձաքննության փուլում է, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 3 մլրդ 650 մլն դրամ։ 2024 թվականին ներկայացված 43 (164 ենթածրագիր) սուբվենցիոն ծրագրերից, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 11մլրդ 67 մլն դրամ, հաստատվել է 14-ը (41 ենթածրագիր)՝ 3 ծրագիր մրցութային և 11 ծրագիր ընթացիկ փուլում են։
«Այն կարևոր առաջընթացը, որ ուեննք սուբվենցիոն ծրագրերի իրականացման շնորհիվ, պետք է կարողանանք պահել և առաջ գնալ, բոլորս հասկանում ենք, թե պետությունն ինչ հսկայածավալ միջոցներ է հատկացնում համայնքներին, ինչ աջակցություն է, երբ նախաձեռնություններում այսքան նեցուկ է լինում ՀՀ կառավարությունը։ Մնում է բոլորս մեր մասով լինենք հետևողական և շատ հոգատար, ամեն հանդիպման ասել եմ, ամեն այցելության ժամանակ նշում եմ՝ թերացումներից ու սխալներից պետք է զերծ մնալ, ամեն ինչ պետք է անել շինաշխատանքների տեմպերը պահպանելու համար»,- նշել է Շիրակի մարզպետը։
Մուշեղ Մուրադյանին է ներկայացվել նաև 20 մանկապարտեզների համար գույքի ձեռքբերման նպատակով իրականացված գնումների գործընթացն ինչ փուլում է, ըստ որի բոլոր մանկապարտեզների համար մարզպետի աշխատակազմի կողմից հայտարարված մրցույթներն ավարտված են՝ արդյունքում ձեռք բերված 7496 անվանում գույքը մատակարարման փուլում է։
Խորհրդակցության ընթացում անդրադարձ է եղել ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմի ենթակայության առողջապահական բժշկական կազմակերպությունների կողմից 2024 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում վճարովի ծառայությունների մատուցումից ստացված եկամուտներին, նշվել է, որ տվյալ ժամանակահատվածում վճարովի ծառայությունների մատուցումից ստացված եկամուտները կազմել են 698 մլն 568 հազար դրամ, ինչը 76 մլն դրամով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածից։
Ներկայումս մարզում ակտիվ ընթացքի մեջ են բերքահավաքի աշխատանքները։ Մարզպետին է զեկուցվել, որ հնձվել են շուրջ 25000 հա հացահատիկային մշակաբույսեր՝ միջին բերքը նախնական կազմում է 24-26 ցենտներ, 35 հա հատիկաընդեղեն՝ միջին բերքը կազմում է 18-22 ցենտներ, կարտոֆիլ՝ շուրջ 1500 հա միջին բերքը կազմում է 200-220 ցենտներ, բանջարեղեն՝ շուրջ 30 հա միջին բերքը կազմում է 260-280 ցենտներ։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 22:51:20