Նորություններ
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը նախօրեին աշխատանքային այցով եղել է Աշոցք համայնքում
22.08.2024
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը նախօրեին աշխատանքային այցով եղել է Աշոցք համայնքում։ Աշխատակազմի պատասխանատուների, Աշոցք համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանի և համայնքապետարանի մասնագետների հետ մարզպետն այցելել է Աշոցքի պուրակ։ Մինչ շրջայցը պատասխանատուները հարգանքի տուրք են մատուցել հայրենիքի համար զոհված հերոս հայորդիների հիշատակը հավերժացնող հուշապատի առջև։
Շրջայցի ժամանակ Աշոցք համայնքի ղեկավարը ներկայացրել է առաջիկա ծրագրերը և նշել, որ պուրակի ոռոգման համակարգի այս տարի նախաձեռնած կառուցման աշխատանքները շուտով կավարտվեն, դրանք իրականացվել են համայնքի միջոցներով։
Առաջիկայում համայնքը ձեռնամուխ կլինի պուրակի կանաչապատման գործին։ Աշոցք խոշորացված համայնքի շուրջ 10600 շահառուի համար կառուցված 3730 քմ ընդհանուր մակերեսով պուրակը կառուցվել է սուբվենցիոն ծրագրով, որի արժեքը երկու փուլերի համար կազմել է 121 մլն դրամ։
Կառավարության համամասնությունը 45 տոկոս է եղել։
Մարզպետն ու համայնքապետը շրջել են նաև Աշոցքի հրապարակում, որի ասֆալտապատման նպատակով համայնքը 2024-ին սուբվենցիոն ծրագիր է ներկայացրել։ «Աշոցք բնակավայրի կենտրոնական հրապարակի ասֆալտապատման աշխատանքներ» ենթածրագրի կապալի պայմանագիրը կազմել է 72,6 մլն դրամ, Կառավարության կփոխհատուցի գումարի 50 տոկոսը։