Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետը դիտարկել է Մ-1, Երևան-Գյումրի-ՀՀ պետական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 160+200-կմ171+700 հատվածում իրականացվող հիմնանորոգման աշխատանքները

22.08.2024

 Նախօրեին աշխատանքային այցի շրջանակում, Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն Աշոցք համայնքում աշխատակազմի պատասխանատուների, համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանի հետ դիտարկել է Մ-1, Երևան-Գյումրի-ՀՀ պետական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 160+200-կմ171+700 հատվածում իրականացվող հիմնանորոգման աշխատանքները։
11.5կմ երկարությամբ հիմնանորոգվող ճանապարհահատվածն ընդգրկում է Աշոցքն ու հասնում Բավրա (սահմանային անցակետ)։ Ծրագրի պայմանագրային արժեքը շուրջ 2 մլրդ 338 մլն դրամ է։ Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ։
Մարզպետը կարևորել է պետական բյուջեի միջոցների նպատակային օգտագործումն ու շինաշխատանքներում թերացումների բացառումը։
Հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են 2023 թվականին, ասֆալտբետոնե ներքին շերտն ամբողջությամբ տեղադրված է‚ 4.8կմ հատվածում տեղադրվել է նաև վերին շերտը։ Մյուս հատվածներում վերին շերտի տեղադրման աշխատանքները շարունակվում են‚ կատարվում է կողնակների լրացում։ Ասֆալտապատումից հետո ճանապարհը կկահավորվի անվտանգության տարրերով։ Աշխատանքների ավարտը նախատեսված է աշնանը։
Շիրակի մարզպետն Աշոցք համայնքի ղեկավարի հետ եղել է նաև Կրասար բնակավայրում, որտեղ քննարկվել են Կրասարի վթարային վիճակում գտնվող կամրջի վերականգնմանն առնչվող հարցեր։ Եռաթռիչք կամուրջը շահագործման է հանձնվել 1892-ին, այն ընդգրկված է տեղական նշանակության հուշարձանների ցանկում։ Կամուրջը կառուցել է Ստեփան Անանիկյանը։
Ժամանակին հաշվի չառնելով կամրջի ամրությունը ջրատար խողովակ է անցկացվել դրա միջով: Հետագայում, չնայած խողովակը չի գործել, սակայն պատճառ է դարձել 1-ին և 2-րդ թռիչքների միջև պատերի փլուզմանը: Հաշվի առնելով հարցի հրատապությունը, ԿԳՄՍ նախարարության կողմից հայտարարվել են նախագծային փաստաթղթերի պատրաստման, ծախսերի գնահատման և փորձաքննության ծառայությունների մատուցման մրցույթներ։ Մուշեղ Մուրադյանը կարևորել է կամրջի պահպանությունն ու վերանորոգումը` նշելով, որ այն ինժեներաճարտարապետական բավական լուրջ արժեք ունի։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 22:51:20