Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղի է ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Շիրակի մարզային հանձնաժողովի նիստը

22.08.2024

 Տեղի է ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Շիրակի մարզային հանձնաժողովի նիստը։ Նիստի օրակարգում ներառված են եղել ՀՀ կառավարության 2023թ. հունիսի 8-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2023-2027 թվականների համալիր ծրագրով և ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» որոշման, որոշմամբ հաստատված միջոցառումների ցանկով մարզպետի աշխատակազմի կատարմանը վերապահված կետերի ներկայացմանն ու անելիքներին առնչվող հարցեր, որոնց մասին զեկուցել է Շիրակի հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի անդամ, Շիրակի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Լեյլի Ասալանյանը։
Նիստի ժամանակ ներկայացվել է հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի կողմից հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառմանն ուղղված 2024թ. ընթացքում կատարած աշխատանքները, անդրադարձ է կատարվել հաշմանդամություն ունեցող անձին անձնական օգնականի ծառայություն տրամադրելու հետ կապված հարցերին, ինչպես նաև անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգին, դրա սկզբունքային տարբերություններին նախկին՝ բժշկասոցիալական փորձաքննության համակարգից, ֆունկցիոնալության գնահատման ընթացակարգին։
Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2023-2027 թվականների համալիր ծրագրի մշտադիտարկման և գնահատման աշխատանքային խմբի ղեկավար Վանիկ Այվազյանն էլ անդրադարձել է համալիր ծրագրի մշտադիտարկման և գնահատման Շիրակի մարզում իրականացվող աշխատանքներին, խնդիրներին և դրանց հաղթահարմանը։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 22:51:20