Նորություններ
Մարզպետի տեղակալը հետևել է Ջրառատի վարչական նստավայրի դահլիճի և հանդերձարանի վերանորգման աշխատանքներին
22.08.2024
Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դեկոտինիի, Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի, պաշտոնատար այլ անձանց հետ այսօր հետևել է Ջրառատի վարչական նստավայրի դահլիճի և հանդերձարանի վերանորգման աշխատանքներին։
Շուրջ 100 քառակուսի մետր վերանորոգվող տարածքում շուտով կգործեն մարզամշակութային խմբակներ:
Շինարարական աշխատանքներն իրականացվել են «Շեն» ԲՀԿ-ի և «Այո» ֆրանսիական կազմակերպության ջանքերով, ինչպես նաև Ախուրյանի համայնքապետարանի ֆինանսական ներդրումով: Շինաշխատանքներին մասնակցել են նաև ֆրանսիացի կամավորները, 20 ֆրանսիացի կամավորներ շուրջ 20 օր ապրել են Ջրառատում և պատրաստակամությամբ աշխատանքներին մասնակցել։