Նորություններ
Փոխվարչապետի գրասենյակի, քաղաքաշինության կոմիտեի և մարզպետի աշխատակազմի պատասխանատուները եղել են «Կապսի միջնակարգ դպրոցում»
23.08.2024
Հերթական անգամ աշխատանքային այցով Շիրակի մարզում գտնվող ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի ղեկավար Արման Ադիլխանյանի, քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի հետ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն ու Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանն այսօր եղել են «Կապսի միջնակարգ դպրոցում»։
Փոխվարչապետի գրասենյակի, քաղաքաշինության կոմիտեի և մարզպետի աշխատակազմի պատասխանատուները կրկին շրջայց են կատարել դպրոցում՝ դիտարկելու նախորդ այցի ժամանակ տրված հանձնարարականների կատարման ընթացքն ու արձանագրված թերացումների վերացմանն ուղղված աշխատանքների տեմպերը։
«Փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի կառուցում» ծրագրի շրջանակներում կառուցվող դպրոցն ունենալու է բոլոր հարմարությունները՝ փակ մարզադահլիճ, ֆուտբոլային խաղադաշտ, արևային ֆոտովոլտային կայան, ապահովված է լինելու ապաստարանով: