Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետն ընդունել է խեցգետնաբուծության զարգացման պետական աջակցության մասնակցության առաջին պայմանագիրը կնքած անհատ ձեռներեցին

23.08.2024

 Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանի, աշխատակազմի պատասխանատուների, Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանի հետ այսօր ընդունել է խեցգետնաբուծության զարգացման պետական աջակցության մասնակցության առաջին պայմանագիրը կնքած անհատ ձեռներեց Կարինե Թորոսյանին։
Հանդիպման ժամանակ քննարկվել են «ՀՀ-ում արդյունագործական խեցգետնաբուծության զարգացման 2024-2026 թթ․ պետական աջակցության» ծրագրի շրջանակներում ընթացքի մեջ գտնվող խեցգետնաբուծական համալիրի կառուցման աշխատանքներին, փաստաթղթային փաթեթի ամբողջականացման, կապալառուի հետ համագործակցությանն առնչվող հարցեր։
Մուշեղ Մուրադյանը՝ կարևորելով ծրագրի իրականացումը, նշել է, որ լիազորությունների շրջանակում կանի հնարավորը ցանկացած հարցում աջակցելու և առաջացող խնդիրների լուծմանը սատարելու համար։
Նշենք, որ Ամասիայի Ողջի բնակավայրում կառուցվող համալիրում բուծվելու է ավստրալիական կապույտ գույնի կարմրաչանչ խեցգետին։ Շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագրով իրականացվող խեցգետնաբուծական համալիրը տարեկան կբուծի 18 տոննա խեցգետին։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 22:13:07