Նորություններ
Շիրակի մարզպետը Բենիամին բնակավայրում դիտարկել է նախկին մանկապարտեզի շենքը
27.08.2024
Աշխատանքային այցի շրջանակներում Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի հետ Բենիամին բնակավայրում շրջայցի ժամանակ դիտարկել է նախկին մանկապարտեզի շենքը, որը 90-ականների սկզբին է կառուցվել որպես տիպային մանկապարտեզ, սակայն երբեք չի գործարկվել, շենքը որոշակիորեն քայքայվել է չօգտագործվելուց։
Մարզպետն ու համայնքապետը քննարկել են մանկապարտեզի շենքի վերանորոգմանն առնչվող տարբերակներ։
Մուշեղ Մուրադյանը կարևորել է համայնքային գույքի պահպանությունն ու նպատակային օգտագործումը՝ նշելով, որ հնարավոր բոլոր տարբերակների քննարկումից հետո, պետք է քայլեր ձեռնարկել օպտիմալ ժամկետներում և միջոցներով շենքը նորոգելու և օգտագործելու համար։
Այնուհետև մարզպետի գլխավորությամբ պատասխանատուները հերթական անգամ եղել են Կապս բնակավայրում՝ դիտարկելու «Կապսի միջնակարգ դպրոցում» իրականացվող ավարտական շինաշխատանքների ընթացքը։
«Փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի կառուցում» ծրագրի շրջանակներում կառուցվող դպրոցն ունենալու է բոլոր հարմարությունները։